Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրան-Թուրքիա բարձրագույն հանձնաժողովի նիստը տեղի կունենա Էրդողանի՝ Թեհրան այցի ընթացքում

Իրան-Թուրքիա բարձրագույն հանձնաժողովի նիստը տեղի կունենա Էրդողանի՝ Թեհրան այցի ընթացքում
Միջազգային
16:36, 29 ноябрь 2021
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրան-Թուրքիա բարձրագույն հանձնաժողովի նիստը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի՝  Թեհրան այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով Իրանի և Թուրքիայի միջև երկարատև հարաբերություններին՝ Ամիր-Աբդոլլահիանը կիրակի օրը Թվիթերում գրել է, որ Իրանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են  Գերագույն հանձնաժողովի նիստ հրավիրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։ 

Նա նաև հայտնել է, որ կիրակի օրը Թուրքմենստանի մայրաքաղաքում կայանալիք ՏՀԿ-ի 15-րդ գագաթնաժողովին Իրանի պատվիրակության նախագահ Էբրահիմ Ռայիսի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում քննարկվել են հարաբերությունների համակողմանի զարգացումը և որոշ խոչընդոտների վերացումը։   

Շեշտը դնելով երկկողմ և տարածաշրջանային հարցերում երկու երկրների համագործակցության և համակարգման զարգացման վրա՝ Իրանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են Թեհրան-Անկարա հարաբերությունների համակողմանի զարգացման համար բոլոր հնարավորություններից օգտվելու հանգամանքը։


Սյուզի Սիրականյան