Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ․ ՌԴ արձագանքը՝ Էրդողանի միջնորդ դառնալու առաջարկին

Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ․ ՌԴ արձագանքը՝ Էրդողանի միջնորդ դառնալու առաջարկին
Միջազգային
11:56, 30 ноябрь 2021
Թուրքիան հանդես է գալիս հանուն խաղաղության և պատրաստ է միջնորդ դառնալու Մոսկվայի ու Կիևի միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում՝ Թուրքմենստանից վերադառնալիս։

«Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և հատկապես` պարոն Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք միջնորդության՝ բանակցություններ վարելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է մասնակցություն ունենալ այդ խնդրի լուծման գործում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան առաջարկե՞լ է Դոնբասի խնդրի կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով հրավիրել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ, նշել է. «Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ, և նման գագաթնաժողովում խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի։ Հակամարտության կողմերից մեկը Կիևն է, մյուսը՝ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները»: