Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը դեկտեմբերի 3-ին ակնկալում է հեռախոսային բանակցություններ անցկացնել Պուտինի հետ

Էրդողանը դեկտեմբերի 3-ին ակնկալում է հեռախոսային բանակցություններ անցկացնել Պուտինի հետ
Միջազգային
13:10, 01 декабрь 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է դեկտեմբերի 3-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում կարող է անդրադառնալ Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում, որտեղ անցկացվում է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շփման մեջ ենք երկու կողմերի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, և մենք հանդես ենք գալիս ապաէսկալացիայի օգտին։ Վերջերս ես բանակցություններ եմ վարել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբայի հետ։ Ուրբաթ մեր նախագահը պատրաստվում է նախագահ Պուտինի հետ բանակցություններ անցկացնել»,- ասել է Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է Լավրովի ու Կուլեբայի հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, որն անցկացվելու է դեկտեմբերի 2-3-ին։

Բացի այդ՝ ըստ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան համարում է՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն լուծում խնդիրն ու չեն օգնում Ուկրաինային։

«Մենք գտնում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը, այն չի լուծել նաև անցյալում։ Մենք տեսել ենք, ինչպես են պատժամիջոցներ կիրառվել մի շարք երկրների դեմ, երբեմն մենք ինքներս ենք դարձել պատժամիջոցների օբյեկտ, բայց դա չի լուծում խնդիրը։ Եթե պատժամիջոցների փոխարեն,օրինակ ընտրենք զսսպումը, այն կարող է ավելի նպատակային լինել։ Մենք, որպես Թուրքիա, հավատում ենք զսպման ու երկխոսության միջև հավասարակշռությանը։ Այնպես որ՝ միայն պատժամիջոցներով չի հաջողվի օգնել Ուկրաինային կամ այլ երկրի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։