Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը հրաժարվում է օրակարգում թողնել Արցախի խնդիրը, փորձ է արվում իրավիճակը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ». Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանը  44-օրյա պատերազմի արդյունքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ այսօրվա քննարկման ժամանակ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը նշեց, որ իրավիճակը պատերազմից 1 տարի անց մնում է լարված  և անհանգստացնող։ Առանձնակի ընդգծելով Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանությունը՝ նա նշեց, որ, ցավոք, հաշտության եզրեր չի տեսնում այս կոնֆլիկտում։

«Դեռևս երկու կողմից կան բազում մեղադրանքներ միմյանց հասցեին։ Ցավոք, հռետորիկան՝ հատկապես Ադրբեջանի կողմից, չի փոխվել։ Օրինակ՝ Բաքվում հաղթանակի հուշահամալիրը, որը բացարձակապես չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ նոր  զարգացող «թրենդի» է ականատես լինում այս իրավիճակում։ 

«Կցանկանամ ընդգծել, որ նոր «թրենդ»  եմ տեսնում։ Այն է՝ Ադրբեջանը հրաժարվում է օրակարգում թողնել Արցախի խնդիրը: Խնդիրը, որը նրանք փորձում են ավելի լայնորեն ցուցադրել հիմա, Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտն է։ Ես հետևում եմ հայ-ադրբեջանական միջազգայնորեն ճանաչված սահմանում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերին, և այդ «թրենդն» ինձ համար նույնպես մտահոգիչ է»,- ասաց Կալյուրանդը՝ անդրադառնալով նաև հայ  գերիների և ռազմագերիների խնդրին։

«Վերջին բախումների արդյունքում դրանց թիվը կրկին ավելացել է, դրանց արդյունքում հայերը ձերբակալվում են»,- ասաց նա։

Սյուզի Սիրականյան