Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը

ԵՄ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը
Միջազգային
18:14, 02 декабрь 2021
ԵՄ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարը։ ԵՄ-ն աջակցում է ու պատրաստ է ջանքեր ներդնել ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներում՝ խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Ջոզեպ Բորելը։

Նա նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ում մթնոլորտը գնալով ավելի հակասական ու առճակատող է դառնում։

«Ես անհանգստացած եմ Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններին ռազմական ուժերի կուտակմամբ։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ճանաչում է նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը։

Անդրադառնալով Բելառուսին՝ Բորելը հայտարարել է, որ մարդու հիմնարար իրավունքներն այստեղ շարունակվում են ոտնահարվել։ Նա շեշտել է, որ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին ստեղծված ճգնաժամն ուղղորդվում է Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի կողմից։