Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակապի միջոցով

Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակապի միջոցով
Միջազգային
15:30, 03 декабрь 2021
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցը նախատեսվում է անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով:

Պեսկովի փոխանցմամբ՝ երկու գերտերությունների լիդերների զրույցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ, և դրա համաձայնեցման շուրջ աշխատանքը շարունակվում է: Հայտնի չէ նաև, թե արդյոք այդ զրույցին կմասնակցեն երկու երկրների այլ պաշտոնյաներ:

«Կան նրբություններ, որոնք հարկ է պարզել, երկու կողմերն էլ ունեն տարբեր առաջարկներ բանակցությունների ժամկետի վերաբերյալ, քննարկվում է նաև դեկտեմբերի 7-ին այն կազմակերպելու հնարավորությունը, սակայն որոշում դեռ չկա», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հույս է հայտնել, որ «Պուտինի և Բայդենի զրույցը տեղի կունենա առաջիկա օրերին»:

Թարգմանությունը՝ azatutyun.am