Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունը

Քննարկվել է ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունը
Միջազգային
14:50, 05 декабрь 2021
Նախարար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել էին ԱՄԷ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերին մասնակցելու։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի տաղավարում կայացել է նախարար Քերոբյանի եւ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի եւս։