Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
12:54, 07 декабрь 2021
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ, գրում է report.az-ը՝ վկայակոչելով  Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտային հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակի վերաբերյալ։

Կարեն Դոնֆրիդը  հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական քայլ և առաջընթաց է որակել՝ Ադրբեջանի կողմից հայազգի 10 զինծառայողների վերադարձը՝ Երևան, ինչպես նաև, Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ քարտեզների տրամադրումը։

Սյուզի Սիրականյան