Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի նոր կանցլերն է Օլաֆ Շոլցը

Գերմանիայի նոր կանցլերն է Օլաֆ Շոլցը
Միջազգային
15:09, 08 декабрь 2021
Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել 63-ամյա Օլաֆ Շոլցը, ով ղեկավարելու է եռակողմ կառավարությունը, որը 16 տարի ղեկավարել էր Անգելա Մերկելի իշխանությունը, հայտնում է CNN-ը։

Օլաֆ Շոլցի օգտին քվեարկել է Գերմանիայի խորհրդարանը, որտեղ նրա կոալիցիան զգալի մեծամասնություն է կազմում: Նա ընտրվել է 395 կողմ, 303 դեմ ձայներով։

Նրա ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները կկառավարեն «Կանաչների» և «Ազատ դեմոկրատների» կողքին:

Նոր կառավարությունը հավակնոտ ծրագրեր ունի պայքարելու կլիմայի փոփոխության դեմ՝ ածուխը վաղաժամկետ հեռացնելով և կենտրոնանալով վերականգնվող էներգիայի վրա, սակայն նրանց նախնական առաջնահերթությունը կլինի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:

Իշխանության հանձնումը նշանավորում է տիկին Մերկելի 31-ամյա քաղաքական կարիերայի ավարտը, գրում է CNN-ը։