«Հանուն ժողովրդավարության» համաժողովում երեկ քննարկված թեմաները

Միջազգային
Այսօր մեկնարկել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովը, որը նախաձեռնվել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից։ Երեկ տեղի է ունեցել համաժողովի բացումը՝ Day Zero-ն, որի շրջանակներում քննարկվել են հետևյալ թեմաները․ «ԶԼՄ-ների ազատություն և կայունություն», «Մասնավոր հատվածի, բիզնեսի և ժողովրդավարության՝ միմյանց հետ համատեղում», «Բարեկեցության հզորացում․ Կանանց կարգավիճակի առաջխաղացումը՝ ժողովրդավարության վիճակի առաջխաղացման համար», «Ժողովրդավարության հաստատման տեխնոլոգիայի վերաբերյալ քննարկում. Ինչպե՞ս կարող է նորարարությունը օգտագործվել ժողովրդավարական արժեքներին աջակցելու համար», «Զրույց՝ ինտերնետի ապագայի մասին», «Քաղբանտարկյալների ձայները»։
Տեղի է ունեցել նաև Երիտասարդ դեմոկրատ առաջնորդների միջև քննարկում։ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առցանց քննարկում է անցկացրել աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ առաջնորդների հետ՝ պարզելու, թե ի՞նչ է նշանակում ժողովրդավարությունը երիտասարդների համար, նրանց կարևոր դերը ժողովրդավարության խթանման գործում, ինչպես նաև քննարկվել են երիտասարդների մասնակցությունն ու ներկայացվածությունը մեծացնելու ուղիները՝ որոշումների կայացման գործընթացներում։