Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը կողջուներ G7-ի կողմից Կիևին արված կոչը՝ երկրում հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու». Պեսկով

«Ռուսաստանը կողջուներ G7-ի կողմից Կիևին արված կոչը՝ երկրում հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու». Պեսկով
Միջազգային
17:57, 13 декабрь 2021
Ռուսաստանը կողջուներ G7-ի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում և կոչը Կիևին՝ կատարել «Մինսկ-2»-ի պարտավորությունները և լուծել ուկրաինական ներքին հակամարտությունը ուղիղ բանակցությունների միջոցով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով G7-ի հայտարարությունը, որը կոչ է անում  Մոսկվային դեէսկալացնել իրավիճակը Ուկրաինայի շուրջ՝ զգուշացնելով, որ հարևան երկիր հիպոթետիկ ներխուժումը լուրջ հետևանքներ կունենա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին ուղղված հաջորդ սպառնալիքներին՝ նախազգուշացումներին կամ սպառնալիքներին, մենք միանգամայն հասկանում ենք դիրքորոշումը, մեզ հարկավոր չէ դա տասն անգամ կրկնել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ միակ բանը, որ նրանք ուզում էին, այն էր, որ այս դիրքորոշումը հավասարակշռված լինի։

«Եթե մենք խոսում ենք Ուկրաինայում դեէսկալացիայի անհրաժեշտության մասին, ապա  ցանկանում ենք տեսնել Կիևին ուղղված կոչեր՝ դադարեցնելու սադրիչ գործողությունները սահմանազատման գծում, բայց, ցավոք, մենք չենք տեսնում դրանք, որպեսզի այն դադարեցնի սադրիչ գործողությունները սահմանազատման գծում: Ցավոք, մենք Կիևին ուղղված ոչ մի դիմում չենք տեսնում»,-  ասել է Պեսկովը։

«Ավելի շատ կողջունենք Կիևին ուղղված կոչը՝ կատարելու այն պարտավորությունները, որոնք նա ունի Մինսկի համաձայնագրերով։ Ավելին, մենք կողջունենք Կիևին ուղղված այն կոչը,  որ ներուկրաինական այս խնդրի խաղաղ կարգավորումն անվիճելի է, և որ դա հնարավոր է միայն Կիևի և ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատման միջոցով։ Սակայն, ցավոք, նման հայտարարություններ  նույնպես մենք չենք տեսնում»,- հավելել է նա։

Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ, դա ներուկրաինական հակամարտություն է։

Սյուզի Սիրականյան