Թուրքիան միտված է կարգավորել Հայաստանի հարաբերությունները՝ Բայդենին հաճոյանալու համար․ Bloomberg
Միջազգային
Ըստ ամերիկյան Bloomberg պարբերականի՝ Թուրքիայի անակնկալ այս առաջարկը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված, համահունչ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպմանը կոչ էր արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը։
«Մենք փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ունեցած ելույթում՝ նշելով, որ Անկարան իր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ։
Ինչպես գրում է Bloomberg-ը, Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կօգնեն Անկարային բարելավելու հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք լարվել են՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ։
Պարբերականը հիշեցնում է, որ Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները ստեղծել են ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները թունավորած խնդիրները լուծելու մեխանիզմ, որոնք կիսում են անվտանգության և տնտեսական ավելի լայն շահեր:
Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանը կարող է արտաքին քաղաքական ցանկացած քայլից մեծ օգուտներ քաղել, որը կօգնի կայունացնել տնտեսությունը, քանի որ աննախադեպ գնաճը՝ 2023 թվականի ընտրություններից առաջ, սպառնում է նրա ժողովրդականությանը։