Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը պատրաստ է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Վաշինգտոնը պատրաստ է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Միջազգային
15:42, 15 декабрь 2021
Վաշինգտոնը պատրաստ է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակում: Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, փոխանցում է korrespondent-ը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ պատրաստ է վերադառնալ JCPOA-ով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Իրանը նույնը անի: Մենք լիովին պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում JCPOA-ով ստանձնած մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին գործարքից տնտեսական օգուտներ ստանալ»,- ասել է Թոմաս Գրինֆիլդը։

«Մենք, սակայն, չենք կարող Իրանին թույլ տալ արագացնել իր միջուկային ծրագիրը և ձգձգել բանակցությունները: Ցավով պետք է նշեմ, որ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Վիեննայի բանակցություններում»,- հավելել է Թոմաս-Գրինֆիլդը:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ բանակցությունների մեկնարկից հետո Իրանը նոր սադրանքներ է վերսկսել։ 

Աղբյուր՝ factor.am