Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ առաջնորդները կհայտարարեն սահմանների անձեռնամխելիության սկզբունքը հարգելու անհրաժեշտության մասին

ԵՄ առաջնորդները կհայտարարեն սահմանների անձեռնամխելիության սկզբունքը հարգելու անհրաժեշտության մասին
Միջազգային
14:21, 16 декабрь 2021
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը  հայտարարել է, որ Բրյուսելի գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները կհայտարարեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին սահմանների անձեռնմխելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ քննարկվելու է նաև Ուկրաինայի ծանր իրավիճակը, այն հարցը, թե ինչ անել սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժի հետ։

«Ուստի, այսօր մենք կրկին շեշտելու ենք, որ սահմանների անձեռնմխելիությունը Եվրոպայում խաղաղության կարևորագույն սկզբունքներից է, և որ մենք միասին կանենք ամեն ինչ՝ այդ անձեռնմխելիությունը գործնականում պահպանելու համար»,-  Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Շոլցը ։

Կիևը և Արևմտյան երկրները վերջերս բազմիցս մեղադրել են Մոսկվային Ուկրաինայի սահմանների մոտ ագրեսիվ գործողությունների մեջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Պեսկովի խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի ոչ մեկին։

Ռուսաստանի Դաշնությունը նաև բազմիցս կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի հիշատակումը ցանկացած քաղաքականացման համատեքստում, քանի որ այն կոմերցիոն նախագիծ է, որը ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Եվրամիությանը։