Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանի առաջարկին՝ հրաժարվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է  Ռուսաստանի առաջարկին՝ հրաժարվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց
Միջազգային
14:17, 20 декабрь 2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանի առաջարկին՝ հրաժարվել դաշինքի ընդլայնումից և Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց, որը պարունակում է Մոսկվայի առաջարկած Անվտանգության ապահովման պայմանագիրը։ Այս հայտարարությունը նա արել է Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում, գրում է TASS-ը։

«Մենք երբեք զիջումների չենք գնա մեր դաշնակիցների անվտանգության կամ յուրաքանչյուր ազգի, այդ թվում՝ Ուկրաինայի՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքի հարցում։ Ուկրաինան ինքնիշխան պետություն է և, համապատասխանաբար, իրավունք ունի պաշտպանել իրեն՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության։ Նա իրավունք ունի օգնություն խնդրել դրա համար, և ես չեմ տեսնում, թե դա ինչպես է սպառնում Ռուսաստանին, որն այս հակամարտության մեջ ագրեսոր է»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հիշեցրել է, որ ագրեսիայի դեպքում Մոսկվային սպառնում են «տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ», իսկ «ռազմական առումով դա կարող է նշանակել ՆԱՏՕ-ի ամրապնդման նոր փուլ» Ռուսաստանին ամենամոտ երկրներում՝ «Ռումինիայից» մինչև Բալթյան երկրներ։

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել Ռուսաստանի և դաշինքի միջև վստահության բարձրացման միջոցներ գտնելու համար քննարկումները շարունակելուն։ Նա նաև հանդես է եկել «զորավարժությունների թափանցիկության բարձրացման, ռիսկերի և լարվածության նվազեցման և այն ամենի օգտին, որը կարող է բարելավել հարաբերությունները»: Դա, նրա խոսքով, կարող է իրականացվել, բայց «ոչ՝ ի վնաս ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքների»։

Սյուզի Սիրականյան