Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն Իրանի հարցով նոր տարբերակներ է նախապատրաստում՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում

ԱՄՆ-ն Իրանի հարցով նոր տարբերակներ է նախապատրաստում՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում
Միջազգային
14:55, 21 декабрь 2021
ԱՄՆ-ն այլ տարբերակներ է պատրաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, եթե Վիեննայում  նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տապալվեն։ Այդ թվում՝ խորհրդակցություններ են տեղի ունենում գործընկերների հետ, լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Քանի որ իրանցիները միացան և մասնակցեցին բանակցությունների վերջին փուլին, նախագահը խնդրեց ազգային անվտանգության թիմին պատրաստ լինել դիվանագիտության ձախողմանը և դիտարկել այլ տարբերակներ: Այս աշխատանքն իրականացվել է, այդ թվում՝ խորհրդակցելով մի շարք գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Վիեննայում ավարտվել էր Իրանի միջուկային համաձայնագրի վերահաստատման բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի բանակցողները որոշել են ընդմիջել այն՝ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 


Սյուզի Սիրականյան