Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պատրաստ է հակահարված տալ, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական միջոցներով, եթե ՆԱՏՕ-ն անտեսի Մոսկվայի մտահոգությունները

Ռուսաստանը պատրաստ է հակահարված տալ, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական միջոցներով, եթե ՆԱՏՕ-ն  անտեսի Մոսկվայի մտահոգությունները
Միջազգային
16:10, 21 декабрь 2021
Ռուսաստանը ոչ մի կերպ թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը հարևան երկրների տարածքներում, երեքշաբթի օրը «Յութուբ»-ի Solovyov Live-ի եթերում հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման բանակցություններում Ռուսաստանի գլխավոր պատվիրակ Կոնստանտին Գավրիլովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը վճռակա՞ն է կանխելու ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումն իր սահմանների մոտ, նա ասել է. «Կարծում եմ՝ այո։ Կամ կհետևի միանգամայն այլ արձագանք»։ 

Գավրիլովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, և նրա ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են իրականացրել Սև և Բալթիկ ծովերի վրայով։

«Այսպես կոչված, «ռոտացիա»-ն իրականում նշանակում է զորամասերի մշտական ներկայություն, մինչդեռ մեզ կոչ են անում հետ քաշել մեր ուժերը մինչև Ուրալ»,- ասել է նա։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը երաշխավորող միջոցառումների մասին համաձայնագրի նախագծերը։ Նախագծերը ամերիկյան կողմին են փոխանցվել դեկտեմբերի 15-ին՝ ՌԴ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ։

Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակահարված տալ տարբեր ձևերով, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական միջոցներով, եթե ՆԱՏՕ-ն կրկին անտեսի Մոսկվայի մտահոգությունները։