Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախատել է Մոսկվային՝ Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի մտահոգություններն անտեսելու համար

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախատել է Մոսկվային՝ Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի մտահոգություններն անտեսելու համար
Միջազգային
16:52, 21 декабрь 2021
Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակահարված տալ տարբեր ձևերով, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական միջոցներով, եթե ՆԱՏՕ-ն կրկին անտեսի Մոսկվայի մտահոգությունները։ ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի պահանջներին ի պատասխան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և եվրոպական դաշնակիցները կպատրաստեն իրենց մտահոգությունների ցանկը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է 112.international-ը։ 

«Ինչպես բոլորին է հայտնի, Ռուսաստանը ներկայացրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ իր «մտահոգությունների» ցուցակը։ Մենք մտադիր ենք մեր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ միասին ներկայացնել մեր «մտահոգությունները» Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, որոնք, մեր կարծիքով, վնասում են մեր ընդհանուր շահերին և արժեքներին»,- նշել է Փրայսը:

Նա ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Եվրոպայում անվտանգության խնդիրները, սակայն չի նշել շփումների ժամկետները։

Փրայսը նաև հավելել է, որ Եվրոպայում անվտանգության իրավիճակի շուրջ բանակցությունները չեն կարող վարվել առանց եվրոպական երկրների։ Պետդեպարտամենտի խոսնակը նախատել է Մոսկվային՝ Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունների հանդեպ նրա անտարբերության համար։

Ինչպես հաղորդվել է, դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է «անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ» փնտրել, իսկ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցություններում կպնդի կոնկրետ համաձայնագրերի մշակում՝ բացառելով ՆԱՏՕ-ի ցանկացած առաջխաղացում դեպի արևելք: