Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է քաղաքականացված կազմակերպություն». Ադրբեջանի մշակույթի նախարար

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է քաղաքականացված կազմակերպություն». Ադրբեջանի մշակույթի նախարար
Միջազգային
17:18, 21 декабрь 2021
«Բանակցություններ են ընթանում օկուպացիայից ազատագրված տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ»,- ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը, հայտնում է APA-ն։

Նախարարը նշել է, որ կազմակերպությունը դեռ չի արձագանքել նրանց: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն ամանորյա տոների մեջ է: Մենք մշտական կապի մեջ ենք եղել նրանց հետ՝ մինչև արձակուրդ գնալը: Ցավոք սրտի,  չենք տեսել արձագանք, որը կցանկանայինք տեսնել նրանցից: Սա մեզ ստիպում է ասել, որ կազմակերպությունը քաղաքականացված է։ Մենք չենք ցանկանում, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը քաղաքականացված և կողմնակալ լինի»,- report.az-ին ասել է մշակույթի նախարարը։ 

Սյուզի Սիրականյան