Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են անվտանգության երկխոսության մեխանիզմների շուրջ»․ Լավրով

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են անվտանգության երկխոսության մեխանիզմների շուրջ»․ Լավրով
Միջազգային
15:23, 22 декабрь 2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների հետ կապված երկխոսության մեխանիզմների շուրջ՝  նշելով, որ տարածաշրջանի բոլոր երկրների միջև շահերի բախում չկա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է նրանց (երկխոսության մեխանիզմներին) ներգրավելուն, ապա, իմ կարծիքով, համաձայնություն կա, գոնե Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Բայց ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու նման մոտեցումը կհակասի մեր ընդհանուր՝ տարածաշրջանի որոշ այլ պետությունների, շահերին»,- չորեքշաբթի ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը RT հեռուստաալիքին։

Լավրովը նաև նշել է, որ ռուսական և ամերիկյան կողմի միջև անվտանգության երաշխիքների շուրջ երկկողմ շփումները նախատեսված են 2022 թվականի սկզբին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը, ինչպես նաև Մոսկվայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին որոշ համաձայնագրեր։ Առաջարկները ԱՄՆ-ին էին փոխանցվել դեկտեմբերի 15-ին՝ ՌԴ դիվանագիտական ծառայությունում կայացած հանդիպման ժամանակ։

Սյուզի Սիրականյան