Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովն ասել է, որ մինչև տարեվերջ Պուտինի և Բայդենի միջև տեսակոնֆերանս կարող է տեղի ունենալ

Պեսկովն ասել է, որ մինչև տարեվերջ Պուտինի և Բայդենի միջև տեսակոնֆերանս կարող է տեղի ունենալ
Միջազգային
16:55, 22 декабрь 2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ ՌԴ և ԱՄՆ  ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մինչև տարեվերջ կարող են հանդիպում ունենալ՝ տեսակոնֆերանսի միջոցով, թեև այս հարցում դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա կարող է կայանալ, կարող է չկայանալ։ Անհրաժեշտության դեպքում արագ համաձայնեցվում է: Առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով երկու նախագահների նոր տեսագագաթնաժողովի հավանականությունը մինչև տարեվերջ։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը, թե Վաշինգտոնն առայժմ Պուտինի և Բայդենի նոր հանդիպման մտադրություն չունի, Պեսկովը նշել է, որ «նա (Բլինկենը) խոսել է հանդիպումների մասին»։

Ավելի վաղ Պուտինը, խոսելով դեկտեմբերի 7-ին Բայդենի հետ տեսակապի միջոցով կայացած բանակցությունների մասին, ասել էր, որ շատ կցանկանար անձամբ տեսնել նրան։


Սյուզի Սիրականյան