Ռուսաստանը չի ցանկանում դիտարկել դեպի Եվրոպա գազի տարանցումը դադարեցնելու տարբերակը. Կրեմլ

Միջազգային
Ռուսաստանը «նույնիսկ հիպոթետիկ» չի ցանկանում ենթադրել, որ ռուսական գազի տարանցումը Եվրոպա կարող է դադարեցվել: Այս մասին չորեքշաբթի «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք չէինք էլ ցանկանա դա պատկերացնել, թեկուզ հիպոթետիկ։ Հետևաբար մենք կարծում ենք, որ ռուսական կողմը կշարունակի կատարել իր բոլոր պարտավորություններն այնպես, ինչպես դա արել է տասնամյակներ շարունակ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մինսկի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու դեպքում ռուսական գազի տարանցումը դադարեցնելու մասին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, ելույթ ունենալով կառավարության նիստում, Լուկաշենկոն սպառնացել է Եվրամիությանը դադարեցնել գազի տարանցումը դեպի Եվրոպա, որն անցնում է «Յամալ-Եվրոպա» անդրազգային գազատարով, եթե Բրյուսելն ընդլայնի Մինսկի դեմ պատժամիջոցները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա:
Սյուզի Սիրականյան