Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՆԱՏՕ-ն չպետք է ավելի ընդլայնվի դեպի արևելք». Պուտին

«ՆԱՏՕ-ն չպետք է ավելի ընդլայնվի դեպի արևելք». Պուտին
Միջազգային
15:20, 23 декабрь 2021
ՆԱՏՕ-ն չպետք է ավելի ընդլայնվի դեպի արևելք: Այս մասին ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Ուստի մենք բարձրացրինք այս հարցը. ՆԱՏՕ-ն չպետք է շարժվի դեպի արևելք: Գնդակը նրանց կողմն է, և հիմա նրանք մեզ պետք է ինչ-որ բան պատասխանեն»,- նշել է նա՝ հավելելով, որ այս առումով  ընդհանուր առմամբ դրական արձագանք է տեսնում։

«Մեր ամերիկացի գործընկերները մեզ ասել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել Ժնևում՝ հաջորդ տարվա սկզբին։
Բանակցություններին մասնակցելու համար երկու կողմերից էլ նշանակվել են ներկայացուցիչներ։ Հուսով եմ, որ իրավիճակի զարգացումն այս ճանապարհով կգնա»,- ընդգծել է Պուտինը։