Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի Արցախ այցից հետո Ֆրանսիայի ներկայացուցչին կանչել են Բաքվի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի Արցախ այցից հետո Ֆրանսիայի ներկայացուցչին կանչել են Բաքվի ԱԳՆ
Միջազգային
18:56, 23 декабрь 2021
Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը այլ քաղաքական գործիչների հետ երեկ այցելել է Արցախ, ինչը դժգոհություն է առաջացրել Բաքվում։

Այդ կապակցությամբ Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։

Բացի այդ, Բաքուն Պեկրեսին ներառել է այսպես կոչված «սև ցուցակում», նրա այցն Ադրբեջան արգելվել է։

Աղբյուր՝ lragir.am