Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը 15 օրով, փակում է Թուրքիայի հետ եղած բոլոր սահմանները

Իրանը 15 օրով, փակում է Թուրքիայի հետ եղած բոլոր սահմանները
Միջազգային
17:33, 24 декабрь 2021
Իրանը որոշել է 15 օրով միակողմանի փակել  Թուրքիայի հետ եղած բոլոր սահմանները։ Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը։

Նշվում է, որ պատճառը կարող է լինել այն, որ Իրանը չի ցանկանում, որպեսզի իր քաղաքացիները Նոր տարին նշեն Թուրքիայում։ 

«Իրանը հավանաբար ցանկանում է արգելել իր քաղաքացիներին Նոր տարին Թուրքիայում անցկացնել, ինչի համար առանց պատճառաբանության փակել է սահմանները Թուրքիայի հետ», - այս մասին կարծիք է հայտնել Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը տարակուսանք է հայտնել՝ Իրանի կողմից միակողմանիորեն սահմանային անցակետերի փակման հետ կապված։