Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կդիմի իր ոչ նյութական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար

Ադրբեջանը կդիմի իր ոչ նյութական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար
Միջազգային
15:31, 28 декабрь 2021
«Ադրբեջանը կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» ավելի շատ տարրեր ավելացնելու համար», - ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը «Մշակույթի նախարարություն. նպատակներն ու արդյունքները 2021 թվականին» թեմայով մամուլի ասուլիսում, գրում է report.az-ը:

Քարիմովի խոսքով՝ հաջորդ տարի նախարարությունը կդիմի ցանկում մի քանի նյութեր և մշակութային նմուշներ ներառելու համար: Դրանք են՝ «Մարգարտյա արվեստ», «Փահլեւանի և զուրխանական ծեսեր ու սպորտ», «Մոլլա Նասրադինի բանավոր ժողովրդական գրականություն», «Թեյի մշակույթ», «Բալաբանի արհեստներ և կատարողական արվեստ»։