Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովը կարող է ձևավորվել մոտ ժամանակներս. Ռուդենկո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովը կարող է ձևավորվել մոտ ժամանակներս. Ռուդենկո
Միջազգային
18:24, 29 декабрь 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովը կարող է ձևավորվել մոտ ժամանակներս, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթաց սկսելու համար։

«Ցանկանում եմ նշել, որ միջադեպերն անմիջականորեն կապված չեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ, խնդիրը ժառանգություն է ստացվել խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրի միջև պետական սահմանի պատշաճ միջազգային իրավական գրանցման բացակայությամբ»,- շեշտել է Անդրեյ Ռուդենկոն։