Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվից հայ 5 գերիներին բերող Հունգարիայի պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարարը․ տեսանյութ

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Հունգարական պատվիրակությունը գլխավորում էին Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Պետեր Շտարայը (Péter Sztáray) և վարչապետի աշխատակազմի պետքարտուղար Տրիստան Ազբեջը (Tristan Azbej ): 

Հունգարական պատվիրակությանը օդանավակայանում ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց հունգարական իշխանությունների կողմից արված մարդասիրական քայլը։ 

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանին 100 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ տրամադրելու համար