Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան հայտարարել Է, որ ԱՄՆ-ում չեն հասկանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները

Զախարովան հայտարարել Է, որ ԱՄՆ-ում չեն հասկանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները
Միջազգային
10:41, 07 январь 2022
ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ չեն հասկանում Ղազախստանում տեղի ունեցածը և դա ներկայացնում են որպես Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես է դիվանագետը մեկնաբանել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն հարցեր ունի՝ կապված երկրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի տեղակայման հարցում Ղազախստանի իշխանությունների հարցման օրինականության հետ:

«Բոլորը սովոր են այն բանին, որ Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներն ամեն ինչ չէ, որ հասկանում են՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան դիրքորոշում», - գրել է Զախարովան իր Telegram-ալիքում: