Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 10 հազարի

Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 10 հազարի
Միջազգային
11:13, 11 январь 2022
Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են գրեթե 10 հազար մարդու, որոնք կապ ունեն երկրում իրականացված անկարգությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ-ն։

Խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը Ղազախստանի Թարազ քաղաքում ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ առգրավել է «Մակարով» ատրճանակ, զրահաբաճկոն և այլն։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։