Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն սահամանային լարվածությունը թուլացնելու համար Երևանին և Բաքվին հորդորել է օգտվել պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված ուղիղ կապից

ԵՄ-ն սահամանային լարվածությունը թուլացնելու համար Երևանին և Բաքվին հորդորել է օգտվել պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված ուղիղ կապից
Միջազգային
13:44, 12 январь 2022
ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության վերաբերյալ և կողմերին կոչ է արել ապաէսկալացնել իրավիճակը.

«Խորապես անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին տեղեկություններից։ Կողմերի համար կարևոր է թուլացնել առկա լարվածությունը և ամբողջությամբ օգտագործել գործող բոլոր մեխանիզմները, մասնավորապես՝ երկու երկրների ՊՆ-ների միջև գործող թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո՝ 2021 թվականի նոյեմբերին։ Պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ զինվորական ուժերի հեռացման ուղղությամբ, վերահաստատում ենք նաև մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման գործընթացում լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար»,-թվիթերյան իր էջում Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: