Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հինգշաբթի օրը, ասել է Տոկաևը

ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հինգշաբթի օրը, ասել է Տոկաևը
Միջազգային
15:18, 12 январь 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմա Աթայում օպերատիվ շտաբի նիստում ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը, փոխանցում են «ՌԻԱ Նովոստին»։

«Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել զորախմբի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնում են բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: