Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից

ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից
Միջազգային
12:58, 13 январь 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել է այն երկրների ցուցակը, որոնք ժամանակավորապես զրկվում են ձայնի իրավունքից՝ կազմակերպության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով, հայտնում է AFP-ն:

Ձայնի իրավունքից զրկվել են՝ Իրանը, Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան և Վանուատուն:

ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ երկիրը զրկվում է ձայնի իրավունքից երկու և ավելի տարիներ կազմակերպության անդամավճարը չվճարելու դեպքում: 

Նվազագույն գումարը, որն Իրանը պետք է վճարի ՄԱԿ-ին՝ ձայնի իրավունքը վերականգնելու համար, գերազանցում է 18 մլն դոլարը:

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թեհրանն ի վիճակի չէ վճարելու պարտքը՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Գերատեսչությունը ՄԱԿ-ին կոչ է արել՝ հաշվի առնել այդ հանգամանքը: