Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստանից դուրս կգան 5 օրվա ընթացքում՝ մինչեւ հունվարի 19-ը

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստանից դուրս կգան 5 օրվա ընթացքում՝ մինչեւ հունվարի 19-ը
Միջազգային
18:31, 13 январь 2022
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը դուրս կբերվեն Ղազախստանից մինչեւ հունվարի 19-ը ներառյալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

«Վաղը 14 ինքնաթիռով դուրս ենք բերում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի բոլոր ուժերը, Ղրղզստանի մեր գործընկերները դուրս են գալիս իրենց ուժերով՝ հաշվի առնելով, որ իրենք հարեւանությամբ են։ Հինգ օրվա ընթացքում դուրսբերումը կիրականացվի՝ օբյեկտների պաշտպանության փոխանցումը կազմակերպելուն զուգահեռ: Մենք նախատեսում ենք ամբողջ աշխատանքն ավարտել 19-ին»,- ասել է Շոյգուն։

Նա տեղեկացրել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները պաշտպանության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող 14 օբյեկտ։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան թույլ է տվել երկրի անվտանգության ուժային կառույցների մոտ 1.6 հազար աշխատակցի՝ ազատել դրանք պաշտպանելու պարտականությունից ու պայքարել ավազակների դեմ։