Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան Էրդողանի խորհրդականին կոչ է արել Ղազախստանի թեմայով չմտածված հայտարարություններ չանել

Զախարովան Էրդողանի խորհրդականին կոչ է արել Ղազախստանի թեմայով չմտածված հայտարարություններ չանել
Միջազգային
12:31, 14 январь 2022
Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններ անելուց և չի «փորձի ձուկ բռնել պղտոր ջրում»:

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականներից  Իսհան Շեների խոսքերին, որոնց համաձայն` Ռուսաստանը, զորք ուղարկելով Ղազախստան, ցանկանում է այն անջատել թյուրքական աշխարհից:

«Մենք հույս ունենք, որ թուրք պաշտոնյաները արտահայտվելուց առաջ կզսպեն իրենց այդօրինակ չմտածված հայտարարությունները: Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը:

Ղազախստանի խորհրդային անցյալի մասին шնհшրգшլից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության հանդեպ»,- ասել է Զախարովան։

Աղբյուր՝ Ermenihaber.am