Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ». Սերգեյ Լավրով

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ». Սերգեյ Լավրով
Միջազգային
14:13, 14 январь 2022
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Նախարարության 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլըիսում Լավրովն ասել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս արագ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքը:

«Սակայն դա չի առնչվում ղարաբաղյան շրջանին և հիմնախնդրի կարգավորմանը, դա սոսկ երկկողմ խնդիր է, արդեն գրեթե մեկ տարի է, որ մենք առաջարկում ենք աշխատել դրա վրա՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով»,- ասել է Լավրովը:

Աղբյուր՝ azatutyun.am