Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի կառավարությունը կքննարկի հայ եւ թուրք բանագնացների առաջին հանդիպման արդյունքները

Թուրքիայի կառավարությունը կքննարկի հայ եւ թուրք բանագնացների առաջին հանդիպման արդյունքները
Միջազգային
13:45, 18 январь 2022
Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» պարբերականի տեղեկացմամբ՝ Թուրքիայի կառավարությունն այս շաբաթ նախատեսում է քննարկել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հունվարի 14-ին տեղի ունեցած հայ եւ թուրք բանագնացների առաջին հանդիպման արդյունքները: Նիստը նախատեսված է գումարել չորեքշաբթի, եւ բացի հիմնական թեմաներից՝ տնտեսություն, համաճարակ, ահաբեկչության դեմ պայքար, ժողովի մասնակիցները քննարկելու են նաեւ «հայ-թուրքական հարաբերւթյունները բնականոնացնելու» գործընթացը:  

Պարբերականը հիշեցնոում է, որ կառավարության նիստերը հրավիրվում են ամեն երկուշաբթի, սակայն քանի որ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը մեկնել է Ալբանիա, նիստը հետաձգվել է՝ տեղափոխվել հունվարի 19-ը: