Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժնևում Բլինքենի և Լավրովի բանակցությունները 1.5 ժամ են տևել

Ժնևում Բլինքենի և Լավրովի բանակցությունները 1.5 ժամ են տևել
Միջազգային
16:56, 21 январь 2022
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ժնևում ավարտել են անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այս անգամ հանդիպումը տևել է մեկուկես ժամ, հայտնում է RG-ն։

Հանդիպումից հետո Լավրովը և Բլինքենը մամուլի ասուլիսներ կանցկացնեն և կհանդիպեն Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսի հետ։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան կողմի հայտարարություններից մեկն այն էր, որ ԱՄՆ-ը կցանկանար երկխոսության միջոցով լուծել Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած թյուրիմացություն և տարաձայնություն։

Ռուսաստանն այս հանդիպումից սպասում էր ԱՄՆ-ից գրավոր պատասխաններ ռազմավարական անվտանգության վերաբերյալ իր առաջարկներին, որոնց թվում գլխավորը «ՆԱՏՕ-ի չընդլայնումն է, Ռուսաստանի Դաշնությանը հարևան տարածքներում հարվածային զենքի չտեղակայման իրավական երաշխիքները և մինչև 1997 թվականը եվրոպական անվտանգության ճարտարապետության կոնֆիգուրացիայի վերադարձը»:

Ավելի վաղ Էնթոնի Բլիքենն այդ առաջարկներն անընդունելի էր անվանել՝ նշելով, որ Ժնևում կայանալիք բանակցություններին գրավոր պատասխան չի բերի։