Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի խոսնակը և Բայդենի խորհրդականն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Էրդողանի խոսնակը և Բայդենի խորհրդականն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին
Միջազգային
14:21, 02 февраль 2022
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ քաղաքականությանը, տնտեսությանը և պաշտպանությանն առնչվող հարցեր։ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների մանրամասները և գլխավոր կետերը։

Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շրջանակում զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Քննարկվել են ուկրաինական ճգնաժամը երկխոսության և համագործակցության միջոցով լուծելու ջանքերը։ Ընդգծվել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ  դաշնակից կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել  ճգնաժամի հաղթահարման համար»։

Նաև նշվել է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումը կարևոր է տարածաշրջանի կայունության և բարօրության համար։

Աղբյուր`ermenihaber.am