Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին. Ջեյհուն Բայրամով
Միջազգային
15:40, 15 март 2021
Շվեդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված անձանց:
«Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է: Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն: Այս անձինք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: