Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս պահին պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի»․ Արմեն Խաչատրյան

«Այս պահին պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի»․ Արմեն Խաչատրյան
Միջազգային
16:44, 15 март 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Սյունիքի կարգավիճակին։
 
«Ի՞նչ է եղել այսքան ժամանակ Սյունիքում, ինչ-որ մեկը պատերազմից հետո Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին վնաս հասցվե՞լ է թշնամու կողմից»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
 
Նա նաև մեկնաբանեց խոսակցությունները, ըստ որոնց՝ հեռախոսահամար է տրամադրվել քաղաքացիներին
 
 «Հեռախոսահամար է տրամադրվել հետագա խնդիրներից խուսափելու համար և իրադարձային ծառայություններ տրամադրելու։ Հեռախոսահամարը չի տրամադրվել, որ իրենց առևանգեն ու հետ զանգեն, որ առևանգեն, ո՞նց են զանգելու, նշեմ՝ լուրջ ռազմական խնդիրներ կառաջանան, եթե ՀՀ քաղաքացի տուժի»,- ասաց պատգամավորը։
 
 Մեկնաբանելով այն լուրերը, որ Սյունիքը, կարծես թե, առանձնացվել է Հայաստանից՝ նա ասաց, որ երկիրը որևէ պահի չի եղել այնպիսի կարգավիճակում, որ համայնքապետները պաշտպանություն կազմակերպեին,այլ  նրանք կազմակերպել են թիկունքային գործընթացը։

 «Սյունիքը չի կարող առանձնանալ Հայաստանից, կարող է առանձնանալ և լինել առանձին մարզ, ինչպես բոլոր մարզերը, և որևէ այլ կերպ Սյունիքը չի կարող առանձնանալ։»
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում բոլոր համայնքները և համայնքի աշխատակիցներն ակտիվ մասնակցել են թիկունքային աշխատանքներին, բայց երկիրն այնպիսի վիճակում չի եղել, որ համայնքապետները պետք է կազմեին ջոկատ և պայքարեին»,- նշեց Արմեն Խաչատրյանը։
 
Պատգամավորը նաև մեկնաբանեց այն ժամանակահատվածը, երբ Սյունիքի համայնքապետն է բանակցություններ վարել ադրբեջանցիների հետ ։
 
« Եղել է այդպիսի իրավիճակ, երբ հանդիպել են և ահազանգել ՊՆ-ի կորպուսին, և նրանք անմիջապես ժամանել են այդ վայրը,   բանակցություններ են եղել և տվյալ հարցը անմիջապես լուծվել է։ Այս պահին Սյունիքը անվտանգ է»,- ասաց պատգամավորը։
 
Արմեն Խաչատրյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը ՝ որակելով այն ցինիկ և նշելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ բան պարտադրել Հայաստանին։
«Ես Ադրբեջանի նախագահի հայտարարությունները գնահատում եմ որպես ցինիկ հայտարարություններ, չեմ ուզում նույն ցինիկ ձևով պատասխանել նրան,որևէ մեկը չի կարող մեզ ինչ-որ բան պարտադրել »։ 
 
Նրա խոսքով՝ Ալիևի հայտարարությունների բուն պատճառն այն է, որ իր սպասումները շատ ու շատ հարցերում չեն իրականացել՝ կապված ճանապարհների հետ՝ իրենց ցանկացած տարբերակներով։
 
Պատգամավորի հավաստմամբ՝ մոտակա ժամանակահատվածում զրոյական է հավանականությունը, որ պատերազմ կսկսվի և պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի։
 
«Պատերազմի վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի, և մենք պետք է մեր նշաձողը բարձր դիրքի վրա դնենք»,-մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը։