Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները

Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները
Միջազգային
15:11, 04 февраль 2022
Պեկինում այսօր կայացել է Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ռուս-չինական երկկողմ հարաբերությունների մասին Վլադիմիր Պուտինն ասել է, որ դրանք զարգանում են «բարեկամության ոգով ու ռազմավարական գործընկերությամբ և աննախադեպ բնույթ են կրում»։

Նա նաև ասել է, որ 40 միլիարդ դոլարի երկկողմ ապրանքաշրջանառության ներկայիս ծավալները կողմերը մտադիր են հասցնել 100 միլիարդ դոլարի։ Պուտինը նշել է, որ ռուսական էներգետիկ ընկերությունները պատրաստվում են ավելացնել Չինաստանին մատակարարվող նավթի և գազի ծավալները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ նախագահների հանդիպմանը Սի Ծինփինը աջակցություն է հայտնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին։

Ռուսաստանի նախագահը Պեկին է ժամանել ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը ներկա գտնվելու համար։

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները քաղաքական բոյկոտ են հայտարարել, պաշտոնական պատվիրակություններ չեն ուղարկել Պեկին, քանի որ Չինաստանում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները։