Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դեմ Ադրբեջանից հնչող հայտարարությունները արձանագրվում են եւ Հաագայում ակտիվ աշխատանք է տարվելու․ ՄԻԵԴ գրասենյակ

Հայաստանի դեմ Ադրբեջանից հնչող հայտարարությունները արձանագրվում են եւ Հաագայում ակտիվ աշխատանք է տարվելու․ ՄԻԵԴ գրասենյակ
Միջազգային
18:55, 08 февраль 2022
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից Civic.am-հետ խոսելով ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանելու միջանկյալ միջոց կիրառելու պահանջից, հայտնեցին, որ միջանկյալ միջոց կիրառելու մեջ աշխատանքներ եւ լրացումներ են լինում ամեն օր։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում դիմել ՄԱԿ-ի ԱԽ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի՝ ռասսայական ատելության և խտրականության կանխարգելման որոշումը, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակային հայտարարել է, որ հայերը ֆաշիստ են եւ եթե գլուխ բարձրացնեն, նրանց կոչնչացնեն։

Գրասենյակից պատասխանեցին․ «Առաջիկա մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ում ակտիվ աշխատանք է տարվելու եւ այն լինելու է որոշիչ։ Այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացուցչությունը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, իր ամբողջ աշխատանքային թիմով եւ Հաագայում մեր ներկայացուցիչները այնտեղ աշխատում են, բայց այս պահին, թե ինչ է կատարվում՝ շատ մանրամասն չեմ կարող ներկայացնել, սակայն ոչ մի օր աշխատանքը չի կանգնում»։

Մեր հարցին, այսինքն՝ Ալիեւի եւ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունները, որոնք հակահայկական բնույթ են կրում՝ ներկայացվելու՞ է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, արձագանքեցին․ «Այդ ամեն ինչը, թե՛ մշակութային, թե՛ ռասսայական մասով, կետ առ կետ ներառվում են, այս աշխատանքը լինում է ամեն օր․ որևէ հայտարարություն, որը Հայաստանի դեմ է՝ բնականաբար արձանագրվում է եւ ներառվում զեկույցներում»։

Գրասենյակից նշեցին նաեւ, որ նորություն չկա Թուրքիայի ներգրավվածությամբ քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումների համար միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որը դեռեւս պատերազմի ընթացքում էր Հայաստանը ներկայացրել ՄԻԵԴ։

Գեղամ Ադյան