Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս․ ՌԴ ՊՆ

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս․ ՌԴ ՊՆ
Միջազգային
12:38, 16 март 2021
Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր:
Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
 
Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:
«Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- հավելում է ՌԴ ՊՆ-ն։
 
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

Հիշեցնենք, որ ԱՀ Նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի պարզաբանման համաձայն՝ Ամարասի վանք ուխտավորները կարող են այցելել առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, որովհետև այն գտնվում է մեր վերահսկողության ներքո, սակայն առաջնագծին մոտ գտնվելու պատճառով երբեմն ուխտավորների հատկապես մեծ խմբերը նախընտրում են ստանալ լրացուցիչ անվտանգային երաշխիքներ: