Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ
Միջազգային
15:00, 16 март 2021
Մարտի 16-ին լրանում է 1921 թ. Մոսկվայում ստորագրված ռուս–թուրքական «Բարեկամության և եղբայրության պայմանագրի» 100 տարին: Այդ իրադարձությունից 100 տարի անց էլ տարածաշրջանը շարունակում է մնալ Ռուսաստանի և Թուրիքիայի ազդեցության գոտիներում:
Ըստ այդմ ներկա պատմական պահին՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրներին արձագանքման տեսանկյունից Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարության տեսանկյունից, կարևոր է ռուս-թուրքական պայմանագրի դիտարկումը։
Այդ պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է նաև Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, այսինքն` Հայաստանի հետ սահմանը, որն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերով` թուրքական կողմում թողնելով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը։ Այն նույնությամբ պահպանվել է առ այսօր։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային այժմյան իրողությունները 100 տարի առաջվա պատմական գործընթացների համատեքստում դիտարկելու, Ռուսաստանի և Թուրքիայի շահերի դինամիկան հասկանալու նպատակով մարտի 16-ին, ժամը 14:30-ին, «Հոդված 3» ակումբը ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպում է քննարկում «ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ» թեմայով:
Բանախոսներն են.
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐՍՏՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար, թուրքագետ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ԱԳ նախկին փոխնախարար
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, վերլուծաբան