Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի կանցլերին այսօր Կիևում կընդունի Ուկրաինայի նախագահը

Գերմանիայի կանցլերին այսօր Կիևում կընդունի Ուկրաինայի նախագահը
Միջազգային
13:58, 14 февраль 2022
Այսօր Կիևում նախատեսված է Ուկրաինայի նախագհահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Բանակցությունների առանցքային թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումն է:

Գերմանիայի կառավարության ղեկավարը կիևյան այցից հետո կուղևորվի Մոսկվա, որտեղ վաղը խնդիրը կշարունակի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Շոլցը երեկ ասել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությունը համաձայնեցրել են պատժամիջոցները, որոնք անմիջապես կմտնեն ուժի մեջ այն դեպքում, եթե Ռուսաստանը համարձակվի ներխուժել Ուկրաինա:

Նախօրեին Միացյալ Նահանգները հզորացրել է Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունը:

Երեկ տեղի է ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հեռախոսազրույցը, որի ընթացքում Զելենսկին լրացուցիչ ֆինանսական և ռազմական օգնություն է խնդրել Բայդենից:

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայել է շուրջ 100 հազար զինծառայողներ: Եվս շուրջ 30 հազարն էլ տեղակայվել է Բելառուսում:

Ուկրաինան և Արևմուտքը ենթադրում են, որ ռուսները կարող են առաջիկա օրերին հարձակում սկսել, Մոսկվան պնդում է, որ նման մտադրություն չունի:

Աղբյուր՝ azatutyun.am