Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Աբդոլլահիանն անդրադարձել են տարածաշրջանային «3+3» ձևաչափին

Լավրովն ու Աբդոլլահիանն անդրադարձել են տարածաշրջանային «3+3» ձևաչափին
Միջազգային
14:37, 15 февраль 2022
Փետրվարի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիարժեք իրագործման վերականգնման հարցը՝ դրա շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում: Արտգործնախարարներն այս ուղղությամբ արձանագրել են զգալի առաջընթաց։ Քննարկվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Իրանական կողմի փոխանցմամբ՝ Աբդոլլահիանն ու Լավրովն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի: Նշվում է, որ Լավրովը ողջունել է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումն Իրանում անցկացնելու առաջարկը և հույս հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումն անվանել է տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հնարավորություն:

Աղբյուր՝ 1lurer.am