Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկում է Մյունխենի համաժողովը. Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքը կքննարկեն 35 պետությունների ղեկավարներ

Մեկնարկում է Մյունխենի համաժողովը. Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքը կքննարկեն 35 պետությունների ղեկավարներ
Միջազգային
13:55, 18 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 18-ին, մեկնարկում է Մյունխենի անվտանգության համաժողովը:

Կենտրոնական թեման, որը կքննարկեն աշխարհի ավելի քան 30 երկրների ղեկավարներ, կլինի Ուկրաինայի շուրջ անվտանգության իրավիճակը։ Այս մասին հայտնում է РБК-ի ուկրաինական ծառայությունը՝ հղում անելով համաժողովի օրակարգին։

Մյունխենի համաժողովին կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,  ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ևս մոտ 35 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։
Ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն բազմաթիվ անվտանգային հարցեր, սակայն քննարկման առանցքը կլինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի Դաշնություն նոր հնարավոր ներխուժման սպառնալիքը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է Մյունխենի համաժողովին, և նա ելույթ կունենա, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նույնպես հրավիրվել էր Մյունխեն, հրաժարվել է մասնակցել  միջոցառմանը։ Ռուսաստանի ներկայացուցիչները նույնպես չեն գնա՝ պատճառաբանելով, որ  կորոնավիրուսի դեմ պատվաստված չեն ԵՄ-ի կողմից հաստատված պատվաստանյութով։