Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քամալա Հարիսի խոսքով՝ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանն «աննախադեպ բարձր գին կվճարի»

Քամալա Հարիսի խոսքով՝ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանն «աննախադեպ բարձր գին կվճարի»
Միջազգային
16:25, 19 февраль 2022
«Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ միասին այնպես կանի, որ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանը աննախադեպ և նշանակալի տնտեսական գին վճարի», - այսօր Մյունխենում հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը։

«Մենք թիրախավորելու ենք Ռուսաստանի ֆինանսական կառույցները և արդյունաբերության առանցքային ճյուղերը», - պնդում է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, - «պետությունների սահմանները չպետք է ուժով փոփոխության ենթարկվեն»։

«Մենք չենք սահմանափակվի տնտեսական միջոցներով։ Մենք քայլեր կձեռնարկենք ՆԱՏՕ-ի արևելյան թևում գտնվող մեր դաշնակիցների հավելյալ ուժեղացման նպատակով», - հայտարարում էր Քամալա Հարիսը։

Աղբյուր՝ azatutyun.am