Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կատարի իշխող ընտանիքի անդամ, «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրենի հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կատարի իշխող ընտանիքի անդամ,  «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրենի հետ
Միջազգային
17:02, 20 февраль 2022
Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր հանդիպում եմ ունեցել Կատարի իշխող ընտանիքի անդամ, ներկայիս էմիրի հարազատ քույր, «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրեն շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են երկու հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել համագործակցության ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձրագուն կրթության և գիտության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություններին՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։

Շոշափվել են նաև վերոհիշյալ բնագավառներում փորձի փոխանակման, տեխնիկական հնարավորությունների փոխադարձ օգտագործմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, քննարկվել դրանց փոխայցելությունների հեռանկարները։ 

Նշեմ, որ հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը։